Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ օգոստոսի 10-ից մեկ ամսով կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը։ Պատճառը Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փողոցի կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն են։
«Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին «Ռայկոմի» ուղղությունից) հասնել մինչեւ «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետեւ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչեւ Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ եւ նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետարանը պատճառված անհարմարությունների համար հայցել է մայրաքաղաքի բնակիչների ներողամտությունը։