Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնել են, որ օգոստոսի 1-8-ը Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք են գրանցել Լիլիթ Մկրտչյանը եւ Գոհար Հարությունյանը:
Լիլիթ Մկրտչյանը մեծահասակների պայքարի որակավորման փուլում, խոցելով 555 միավոր, 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որում, հաղթելով Կատարի ներկայացուցչին 6:0 հաշվով, դարձել է բրոնզե մեդալակիր:
Երիտասարդների պայքարում 553 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ Գոհար Հարությունյանը:
Հայաստանի հրաձգության հավաքականը վազող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությանը մասնակցում էր 6 մարզիկներով: