Հնդկաստանում անցկացված կանանց շախմատի օլիմպիադայում ԱՄՆ-ի հավաքականում հանդես եկող Տաթեւ Աբրահամյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մեր հայրենակցուհին, օգոստոսի 9-ին տեղի ունեցած վերջին տուրում հաղթելով իր մրցակցին, միանձնյա առաջատար Հնդկաստանի հետ խաղում հաղթանակ է պարգեւել իր թիմին: ԱՄՆ-ի ընտրանին վաստակել է 17 միավոր եւ բարձրացել 3-րդ հորիզոնական` շրջանցելով հենց Հնդկաստանին:
Օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ուկրաինայի հավաքականը, որը 11 տուրից հետո վաստակել է 18 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցել Վրաստանի թիմից:
Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթել է Խորվաթիայի ընտրանուն, վաստակել 16 միավոր եւ բաժանել 6-12-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մեր շախմատիստուհիները գրավել են 10-րդ հորիզոնականը: