Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ իրանական կողմը ստացել է առաջին տվյալներն իր «Խայամ» արբանյակից, որն արձակվել է «Բայկոնուր» տիեզերակայանից ռուսական կրող հրթիռի միջոցով: Խոսքը վերաբերում է հեռաչափության տվյալներին, որոնք ստացվել են Իրանի տիեզերական գործակալության վերգետնյա կայաններից:
«Ռոսկոսմոս»-ն իր հերթին հայտնել է, որ Երկրի հեռավորական զոնդման իրանական «Խայամ» տիեզերական ապարատը հաջողությամբ նպատակային ուղեծիր է դուրս բերվել «Բայկոնուր» տիեզերակայանից մեկնարկած ռուսական «Սոյուզ-2.16» կրող հրթիռի եւ «Ֆրեգատ» թափառքային բլոկի միջոցով:
Ապարատը նախատեսված է գիտական հետազոտությունների, կապի միջարբանյակային կապուղիների տեխնոլոգիաների մշակման, էլեկտրամագնիսական ճառագայթումների մակարդակի չափման եւ բնապահպանական իրավիճակի դիտազննման համար։