Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը ձգձգում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Բաքուն ամեն դեպքում տրանսպորտային հաղորդակցություն կհաստատի Նախիջեւանի հետ։
Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ Իրանի հետ պայմանավորվածությամբ Բաքուն արդեն մեկնարկել է Արաքս գետով անցնող առաջին կամրջի շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանը։ «Այսինքն` մենք Նախիջեւանի հետ տրանսպորտային կապի այլընտրանք ունենք»,- ընդգծել է նա։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հավելել է, թե «պարզապես Հայաստանին հնարավորություն է տրվել, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանային համագործակցությունից, եւ եթե Երեւանը սխալ որոշում ընդունի, կվնասի ինքն իրեն»։