ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագրերի վավերացման մասին արձանագրությունները։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական միջոցառման ժամանակ։
Մինչ փաստաթղթերը ստորագրելը ԱՄՆ նախագահը հանդես է եկել ելույթով, որում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին կոչ է արել հնարավորինս շուտ հավանություն տալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի`Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտերին։
Մինչ այդ դաշինքի անդամ 30 պետություններից 22-ն արդեն վավերացրել էին համաձայնագրերը։ ԱՄՆ-ը դարձավ 23-րդ պետությունը։
Համաձայնագրերը դեռեւս չեն վավերացրել Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Չեխիան, Հունգարիան ու Թուրքիան։