Հայաստանի լողի հավաքականը օգոստոսի 11-21-ը Հռոմում մասնակցելու է ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությանը: Մեր թիմը 4 լողորդով Արման Վահանյանի գլխավորությամբ արդեն մեկնել է մրցավայր: Տղամարդկանց պայքարում հանդես են գալու Արթուր Բարսեղյանը (50, 100 մ ազատ ոճ, 50, 100 մ բաթերֆլայ) եւ Վլադիմիր Մամիկոնյանը (50, 100 մ ազատ ոճ):
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Վարսենիկ Մանուչարյանը (50, 100 մ բաթերֆլայ, 50 մ ազատ ոճ, 50 մ բրաս) եւ Անի Պողոսյանը (50, 100, 200 մ ազատ ոճ): Հայաստանը հանդես է գալու նաեւ թիմային խառը 4×100 մ ազատ ոճում:
Նախքան Եվրոպայի առաջնության մեկնելը Արթուր Բարսեղյանը Ռուսաստանում օրերս մասնակցել է բանակայինների աշխարհի խաղերի լողի մրցումներին եւ ոսկե մեդալ նվաճել: Բարսեղյանը Սանկտ Պետերբուրգում առաջին տեղն է զբաղեցրել 100 մ բաթերֆլայ ոճում՝ մրցատարածությունը հաղթահարելով 55.09 վայրկյանում: