Թուրքիայի Քոնյա քաղաքում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը Էրդողանը հերթական անգամ Թուրքիայի աջակցությունն է հայտնել Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հարցով։
Ըատ ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության՝ զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ բարեկամական, եղբայրական եւ դաշնակցային կապերի հաջող զարգացումը:
Հանդիպմանը Ալիեւն ու Էրդողանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաեւ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային եւ ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր։