Ռուսական Killnet հաքերային խմբավորումը հայտարարել է ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի կայքը կոտրելու մասին։ Ընկերությունը, մասնավորապես, արտադրում է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Հաքերներն ավելի վաղ հայտնել էին, որ ամերիկյան կորպորացիայի վրա հարձակումներ են ձեռնասրկում։
Ըստ խմբավորման տելեգրամյան ալիքում արված գրառման՝ «Lockheed Martin-ի՝ աշխարհի լավագույն Akamai պաշտպանության համակարգը կոտրվել է։ Հնարավոր է՝ նրանք հասկացել են, որ պետք չէ օգնել ահաբեկիչներին։
Ըստ «Killnet, Լեգիոն, Ռուսաստանի կիբեռ բանակ, Ռուսական հաքտիվիստների ընկերության» հիմնադիրի տելեգրամյան ալիքի հաղորդագրության՝ կոտրվել է նաեւ Lockheed Martin-ի աշխատակիցների ճանաչման ներքին համակարգը, ներբեռնվել են կորպորացիայում աշխատելու բոլոր թեկնածուների տվյալները:
HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգը տեղծվել է ԱՄՆ բանակի FMTV եռասռնի անվային շասսի հիման վրա, կարող է կրել վեց ռեակտիվ արկ կամ մեկ օպերատիվ-մարտավարական ATACMS բալիստիկ հրթիռ, արկերի առանձին տեսակների համար հրաձգության թիրախային հեռահարությունը մինչեւ 80 կիլոմետր է:
Այս տարվա հունիսի վերջից՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց չորս ամիս անց, HIMARS-ը կիրառում են ուկրաինական զորքերը ՌԴ Զինված ուժերի դեմ։