Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 10-ին վերստին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
Ալժիրի արտգործնախարար Ռամտան Լամամրայի հետ բանակցություններից հետո անցկացված մամուլի ասուլիսում Բայրամովը հայտարարել է, որ ինքն Ալժիրի արտգործնախարարին պատմել է եռակողմ հայտարարության կյանքի կոչման հարցում Հայաստանի ցուցաբերած որոշ կառուցողական մոտեցումների մասին։
«Ադրբեջանը հարեւան երկրների հետ բնականոն հարաբերություններ ձեւավորելու կողմնակից է։ Հարաբերությունների կարգավորման հարցում մենք կարող ենք առաջ շարժվել սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի հիման վրա»,- շեշտել է Ադրբեջանի արտգործնախարարը։