Եվրամիության տարածքով ՌԴ-ից ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների տեղափոխման եւ ԵՄ դրանց մատակարարման արգելքը օգոստոսի 10-ից ուժի մեջ մտավ։
ՌԴ-ից ածխի ներմուծման արգելքը օգոստոսի 10-ից կսահմանի նաեւ Մեծ Բրիտանիան: Ռուսաստանից ԵՄ ածխի մատակարարման էմբարգոն սահմանվել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում:
«Պատժամիջոցների փաթեթը ներառում է ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների ձեռքբերման, ԵՄ ներմուծման կամ փոխանցման արգելք, եթե դրանք 2022-ի օգոստոսից արտահանվում են Ռուսաստանից»,- նշված է ԵՄ փաստաթղթում:
Ըստ ԵՄ մամուլի տեղեկագրի՝ Եվրամիության երկրներ ածխի ներմուծման ամենամյա ծավալը 8 միլիարդ եվրո է․ ՌԴ-ից մատակարարումները այդ գումարի մոտ կեսըն են
ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հայտնել է, որ Ռուսաստանում ածխի արդյունահանումն այս տարվա վեց ամսվա ընթացքում գրեթե համապատասխանում է անցյալ տարվա մակարդակին:
Ավելի վաղ էներգետիկայի նախարարությունից հայտնել էին, որ Ռուսաստանից ածխի ներմուծման ԵՄ-ի լիակատար էմբարգոյի ուժի մեջ մտնելը հաշվի առնելով, ըստ բացասական կանխատեսման, ՌԴ-ում ածխի արդյունահանումը 2022-ի արդյունքներով կարող է 2021-ի արդյունքների համեմատ կրճատվել 17%-ով՝ հասնելով 365,1 միլիոն տոննայի: Արտահանումն իր հերթին կարող է նվազել 30%-ով՝ հասնելով 156 միլիոն տոննայի։