Արցախի հանրային հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը: Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու հարակից տարածքից հանվում է նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:
Ըստ քաղպաշտպանության ծրագրի՝ Բերձորից, Աղավնոյից եւ Ներքին Սուսից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլեւ այն մշակութային կոթողները, որոնք հնարավոր է տեղափոխել:
Հուշարձանների տարհանման աշխատանքները համակարգողները նշել են, որ հուշարձանները մնալով ոչնչացման լուրջ վտանգի կենթարկվեն, քանի որ դեռեւս 2021-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ բոլոր նոր հուշարձանները, որոնք կառուցվել են այս 30 տարիների ընթացքում, ենթակա են ոչնչացման, իսկ մնացածների դեպքում հայկական բոլոր արձանագրությունները պետք է ջնջվեն եւ ոչնչացվեն:
Տարհանվող հուշարձանների մի մասի ճակատագիրն արդեն հստակեցված է, եւ դրանք ժամանակավոր կտեղադրվեն այլ եկեղեցիների բակերում: