Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Արցախա–ադրբեջանական շփման գծում գիշերը հարաբերականորեն կայուն է եղել։
«Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը եւ առավոտյան՝ 09:00-ի դրությամբ, օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ եւ միջադեպեր չեն արձանագրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման համար։