2004-2008 թվականներին ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին համոզմունք է հայտնել, որ Իրանն ի վիճակի է դաշնակիցների տարածքում անօդաչուներ հավաքելու եւ արտադրելու նույնիսկ մարտական գործողությունների պայմաններում։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ հնարավոր է Իրանը անօդաչուներ մատակարարի ՌԴ–ին։
Ըստ գեներալի` համեմատաբար պարզ զինամթերքն ու թեւավոր հրթիռները, ինչպես նաեւ ոչ այնքան ժամանակակից բալիստիկ հրթիռները շարունակում են լուրջ խնդիրներ ստեղծել արեւմտյան արտադրության ժամանակակից զենիթա-հրթիռային համակարգերով հագեցած Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանութան համակարգերի համար։
Իրանն այս տարվա մայիսին հայտնել էր, որ հարվածային անօդաչուների հսկայական ստորգետնյա ռազմակայան ունի։ Ըստ ԻԻՀ-ի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի` Իրանի ԶՈՒ-ի անօդաչուները ամենահզորն են տարածաշրջանում։