Ըստ շվեյցարական SRF հեռուստաընկերության՝ Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել ներկայացնելու Ուկրաինայի շահերը Ռուսաստանի տարածքում՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։
Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանում Ուկրաինայի շահերը ներկայացնելու հարցի շուրջ բանակցություններն ավարտվել են: Որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը պետք է իր համաձայնությունը հայտնի:
Անանուն դիվանագետը նաեւ նշել է, որ Շվեյցարիան վաղուց է հայտնել երկրների միջեւ միջնորդ դառնալու իր պատրաստակամությունը։
«Շվեյցարիան պատրաստ է ընդունող կողմ լինելու բանակցություններում եւ հանդիպումներում եւ հնարավոր բանակցություններում փորձագիտական մակարդակով հաղորդակից դարձնելու իր գիտելիքներին»,- պարզաբանել է Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ դիվանագետի՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղյակ են Շվեյցարիայի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների ավարտի մասին եւ ծանոթ են համաձայնագրի դրույթներին։