Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի տարածաշրջանի նավահանգիստների եւ նավագնացության հարցերով տնօրեն Մոհամմադ Շաքիբի Նեսաբը հայտարարել է, որ Իրանի հարավում՝ Կանգան շրջանում, Պարսից ծոցի առափնյա մի քանի տասնյակ կիլոմետրն աղտոտված է նավթամթերքով։
«Կանգանի առափնյա հատվածի աղտոտման դեմ պայքարի խումբ է ձեւավորվել, եւ նախնական հետաքննության ընթացքում այդ աղտոտման հավանական աղբյուր է համարվել հում նավթի տեղափոխումը տանկերների միջեւ»,- նշել է Նեսաբը:
Պաշտոնյան չի բացառել նաեւ, որ Իրանի հարավում տասնյակ կիլոմետր առափնյա հատվածի աղտոտման աղբյուր կարող են լինել Պարսից ծոցի նավթահորերը: