ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից հաստատել են, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Դեսպանությունից խոստացել են հետագայում լրացուցիչ տեղեկություններ հաղորդել դրա մասին:
Իրանի կառավարությունը, հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին, դեռեւս 2021-ի դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին։ Սակայն հյուպատոսությունը այդպես էլ պաշտոնապես չէր բացվել: