Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում օգոստոսի 11-ին գերազանց մրցելույթներ է ունեցել ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Ալեքսանդրա Գրիգորյանը։
Եվրոպական ստուգատեսի 49 կգ քաշային կարգի ծանրորդուհիների մրցապայքարում մեր մարզուհին միանգամից նվաճել է 3 ոսկե մեդալ․ պոկում վարժաձեւ՝ 73 կգ, հրում վարժաձեւ՝ 94 կգ եւ երկամարտ՝ 167 կգ։ Ալեքսանդրա Գրիգորյանի անձնական մարզիչը Քրիստինե Պետրոսյանն է։