Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են հայկական ուղղաթիռի բեկորներ հայտնաբերելու մասին։ Հրապարակված տեսանյութում բեկորներն ընկած են թփերով ծածկված ամայի վայրում։
Հաղորդագրությունում նշված է, որ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են օգոստոսի 11-ին։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ այն հայկական զինված ուժերի «Մի-8» ուղղաթիռ է։
Հայկական զինուժին պատկանող ուղղաթիռը խոցել են ադրբեջանական ստորաբաժանումները 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 18-ին, Խոջավենդի շրջանի (Հադրութ) Տուղ գյուղի մերձակայքում։