Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի ուղղորդում Ռուսաստանի դեմ մարտական գործողություններում. հարվածների թիրախները որոշում է Կիեւը:
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային պարզապես տրամադրում է անհրաժեշտ պաշտպանության միջոցներ, սակայն հարվածների անմիջական թիրախները սահմանում է բացառապես Կիեւը:
Միեւնույն ժամանակ ռուսական կողմից նշում են, որ Ուկրաինայում աշխատում են մեծ թվով ՆԱՏՕ-ի ռազմական հրահանգիչներ։