«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Արմենիա», «Էրեբունի», «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 61-ի: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը օգոստոսի 16-ի՝ 08։12-ի դրությամբ տասնվեցն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան` ծնված 1964-ին, Անահիտ Վազգենի Մխիթարյան` ծնված 1967-ին, Ջեմմա Սարգսի Նազարյան` ծնված 1960-ին, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան` ծնված 1960-ին եւ անձը չպարզված քաղաքացու տասը դի։
Անհայտ կորած համարվողների ցանկը
Դարձյալ հրապարակում ենք «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած համարվող քաղաքացիների՝ արտակարգ իրավիճակների նախարարության թարմացվող ցանկը։
Ցուցակը կազմվել է ԱԻՆ «911» թեժ գծին ստացված ահազանգերի հիման վրա։
1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)
9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)
10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)
16․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
17․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)
Նախարարությունը հորդորում է անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել «911» հեռախոսահամարով։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Արմենիա», «Էրեբունի», «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 61-ի: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
«Դա կարող է շարունակվել մի քանի օր, փրկարարները պատրաստ են դրան։ Այս պահին հրդեհը միայն պահեստի տարածքում է շարունակվում, մնացած մասերում մարված է»,- հավելել է նախարարը։
Թիվ մեկ խնդիրը ոչ թե հրդեհը մարելն է, այլ որոնողափրկարարական աշխատանքները․ փոխնախարար
Առեւտրի կենտրոնին հարակից շենքի բնակիչների վկայությամբ որոտացել է շատ հզոր պայթյուն, որին հետեւել են կրակահերթ հիշեցնող պայթյունների ձայներ։
Ավելի ուշ պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ եւ փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը հայտնել է, որ փրկարաների թիվ մեկ խնդիրը ոչ թե հրդեհը մարելն է, այլ որոնողափրկարարական աշխատանքները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարար ծառայող։ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ հայտնել է, որ «Սուրմալուում» 24 անձի փնտրում են հարազատները։ Նրանց թվում են 1 հղի կին ու նրա 5-ամյա երեխան։
Պայթյունի հետեւանքով հոսպիտալացվածների թվում կա նաեւ մեկ հղի: Կնոջ եւ պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:
Պայթյունից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10 անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել: Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու կանանց, որոնց վիճակը գնահատվում է բավարար։
Տուժածների շարքում նաեւ փրկարարներ կան, որոնք հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարվել են։ 7 փրկարար տարբեր վնասվածքներ էին ստացել, նրանցից 2-ը հոսպիտալացվել են, իսկ մյուսները տեղում են բուժօգնություն ստացել։
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել եւս 10 տուժածի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքներին մասնակցում է 150 կամավոր։
Օգոստոսի 15-ի՝ 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երեւանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ եւ յոթ լրացուցիչ տեխնիկա։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Պավել Օգանեզովի