«Ուկրաինսկայա պրավդա»-ի տվյալներով՝ 2022-ի օգոստոսի 11-ի դրությամբ Ուկրաինայում գրանցվել է մշակութային ժառանգության դեմ ռուսական ռազմական հանցագործությունների 464 դրվագ։
Ուկրաինայի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության նախարարությունը հանցագործություններ է գրանցել 15 մարզերում։ Ամենաշատը վնասվել են Խարկովի եւ Դոնեցկի մարզերը։
Ռուսական հրթիռները ոչնչացրել կամ վնասել են մշակութային ժառանգության 139 օբյեկտ։ Մասնավորապես հանրապետական նշանակության 23, տեղական նշանակության 109, պատմական արժեքավոր շինությունների 108 եւ մշակութային ժառանգության 7 նորահայտ հուշարձաններ։
Միայն վերջին շաբաթվա ընթացքում Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում երկու հուշարձան է վնասվել՝ մշակութային կենտրոնը եւ արվեստի դպրոցը։
Ավերվել կամ վնասվել են նաեւ 361 արվեստի նմուշներ եւ մշակութային հաստատություններ, դրանց թվում՝ 162 կրոնական շինություն, 70 մշակույթի տուն եւ ժամանցի կենտրոն, 51 հուշահամալիր, 44 գրադարան, 34 թանգարան եւ արգելոց: