ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ օգոստոսի 16-ի 15:00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, որոնցից 14-ի ինքնությունը հաստատվածների թվում են 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը, 1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը, 1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը, 1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը, 2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, եւ Անահիտ Զարզանդի Խալաթյանը ( տարիքը չի պարզվել)։ Փլատակներից հանված երկու քաղաքացու ինքնությունը դեռեւս չի պարզվել։
Անհայտ կորած համարվող ՌԴ եւ Իրանի քաղաքացիները ողջ են
ԱԻ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Երեւանի «Սուրմալուում» անհայտ կորած համարվող քաղաքացիներից 2–ը ողջ են։
«ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնել են, որ ենթադրյալ անհայտ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է։ Ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկն էլ հայտնել է, որ «Սուրմալուի» տարածքում չի եղել»,– նշել է Կոստանյանը։
Այս պահին առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած է համարվում 4 հոգի, իսկ մինչ այդ նրանց թիվը 6-ն էր։ Նրանք են`Գագիկ Կարապետյանը, Արտավազդ Հայրապետյանը, Վանիկ Ամիրխանյանը եւ 1981 ծնված Կսենիա Բադալյանը։
ՀՀ ԱԻ նախարարի մամուլի խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ենթադրյալ անհայտ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։
Հայաստանում ՌԴ դեսպանությունից կապվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հետ եւ խնդրել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով որոնվողների ցանկից հանել ՌԴ քաղաքացու` 1959-ին ծնված Լյուբա (Լյուբով) Գլեբովայի անունը։ Պարզվել է, որ պայթյունի ժամանակ նա չի եղել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում: Նա ողջ է։