ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանի Դաշնության հետ C-400-ների նոր խմբաքանակի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել: Պայմանագիրը ենթադրում է համակարգի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում։ Թե երբ է կնքվել պայմանագիրը, Շուգաեւը չի հստակեցրել:
Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ: Այցի շրջանակում նախատեսվում է բանակցություններ վարել F-16 ինքնաթիռների մատակարարման եւ արդիականացման թեմաների շուրջ:
Բանակցությունների նախաձեռնողն ամերիկյան կողմն է. նպատակը F-16-երի մատակարարումն ու արդիականացումն են։