Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Իրանի զինված ուժերի մասնագետների խումբը Ադրբեջանի պաշտպանության նախարարության աջակցությամբ այցելել է Թարթառի եւ Բարդայի շրջաններ։ Նրանց հետ են նաեւ Ադրբեջանում Իրանի դեսպանության աշխատակիցներ։ Իրանական պատվիրակության այցն Ադրբեջան շարունակվելու է մինչեւ օգոստոսի 20-ը։
Ադրբեջանի զինվորականներն իրենց հերթին Իրանում մասնակցել են դիպուկահարների մրցույթի։