ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Անտոնիու Գուտերեշը Ուկրաինայի նախագահի հրավերով օգոստոսի 18–ին Լվովում կմասնակցի Վլադիմիր Զելենսկու եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը:
Դյուժարիկը հավելել է, որ հաջորդ օրն էլ համաշխարհային կազմակերպության ղեկավարը կմեկնի Օդեսա, որտեղ կայցելի Սեւծովյան հացահատիկային երեք նավահանգիստներից մեկը:
Նյու Յորք վերադառնալուց առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Ստամբուլ՝ Համատեղ համակարգող կենտրոն այցելելու նպատակով: