Պենտագոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության բնագավառում Ուկրաինային ցուցաբերվող օգնության անհետաձգելի եւ երկարաժամկետ կարիքները:
Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների շրջանի իրադրությանը:
Կողմերը զրույցի ընթացքում շոշափել են նաեւ շփման խմբի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող հարցեր։
Տարակուսել է ԱՄՆ վարչակազմի հռետորաբանությունը
Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում Ռուսաստանի հետ հիբրիդային դիմակայության մեջ ներքաշելու ԱՄՆ քայլերը կարող են միջուկային տերությունների միջեւ սրացման եւ անմիջական ռազմական բախման պատճառ դառնալ։
Ռուսական դիվանագիտական առաքելությանը տարակուսել է ԱՄՆ վարչակազմի այն հռետորաբանությունը, ըստ որի՝ ՌԴ գործողությունները չեն համապատասխանում պատասխանատու միջուկային տերության կարգավիճակին։
ՌԴ դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնին խորհուրդ է տվել ավելի ուշադիր լինել միջուկային ոլորտում սեփական քաղաքականությանը, ոչ թե անհիմն մեղադրանքներ հնչեցնել այն երկրների հասցեին, որոնց աշխարհակարգի վերաբերյալ հայացքները չեն համընկնում Միացյալ Նահանգների հայացքների հետ։