Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ այս տարվանից որոշ դպրոցներում կուսումնասիրվի վրացերենը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը չի հստակեցրել, թե որ դպրոցներում կուսումնասիրվի վրացերենը, սակայն վստահեցրել է, որ պատրաստ են սկսելու այդ գործընթացը:
«Սահմանամերձ եւ ոչ սահմանամերձ դպրոցներում կուսումնասիրվի վրաց լեզուն»,- ասել է Դումանյանը՝ չհստակեցնելով մանրամասները: