ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մարդկային զոհերի առնչությամբ եւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում համագործակցության հետագա ընդլայնման եւ ամրապնդման հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձել նաեւ տարածաշրջանային անվտագության հարցերի։