ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ ՀՀ արտգործնախարարությունը ստացել է ՀՀ–ում ՌԴ դեսպանության՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների, մասնավորապես օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու վերաբերյալ բողոքի նոտան։
«Մենք ստացել ենք հիշյալ նոտան եւ կպատասխանենք սահմանված կարգով»,– հայտնել է Հունանյանը։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաեւն օգոստոսի 18-ին հայտարարել է, որ Մոսկվան սպասում է Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի՝ պաշտոնական Երեւանի պատասխանին։