Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում օգոստոսի 20-31-ն անցկացվելիք Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 11 տուրից: