Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Լվովում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, որտեղ քննարկվել է նաեւ պարենային գործարքի հարցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում ցորենի գները, այսպես կոչված, պարենային գործարքի կնքումից հետո նվազել են 8%-ով։
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային ապրանքների գների ինդեքսը հուլիսին նվազել էր 9%-ով, ինչը ամենամեծ անկումն է 2008-ից ի վեր։
Նախօրեին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական եգիպտացորենով I MARIA բեռնանավը դուրս է եկել ուկրաինական Չերնոմորսկի նավահանգստից։ Եվս չորս նավ կուղեւորվի Ուկրաինա՝ հացահատիկի նոր խմբաքանակ տեղափոխելու համար։