Ավստրալիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի շուրջ 2500 զինծառայող եւ 100-ից ավելի ինքնաթիռ մասնակցել են օգոստոսի 19-ին մեկնարկած Pitch Black զորավարժանքներին։
Ռազմաօդային ուժերի եռօրյա վարժանքները կանցկացվեն Ավստրալիա մայրցամաքի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան տարածաշրջաններում:
Pitch Black վարժանքներն լայնընդգրկուն օպերատիվ համատեղ վարժական միջոցառումներ են, որոնց շրջանակում կլուծվեն օդից հարձակմանը հակազդելու, օդային կալանման եւ բազմազգ կոալիցիայի ուժերով հարված հասցնելու մարտավարական խնդիրներ:
Գերմանիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ռազմաօդային ուժերը Pitch Black զորավարժանքներին մասնակցում են առաջին անգամ։
Կանադայից, Մալայզիայից, Նիդերլանդներից, Նոր Զելանդիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թաիլանդից եւ Ֆիլիպիններից զորարժանքներին կմասնակցի միայն ցամաքային անձնակազմը: Մասնակից երկրների ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վարժական թռիչքներ կկատարեն Ավստրալիայի հյուսիսային տարածքի՝ Դարվինի, Թինդալի, ինչպես նաեւ Քվինսլենդի նահանգի Էմբեռլիի ռազմակայանների օդանավակայաններից: