Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան շաբաթական 14 ուղիղ թռիչքներ կիրականացվեն սեպտեմբերի 23-ից։
Ըստ ընկերության մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանի` առաջիկայում կլինեն նաեւ նոր ուղղություններ։
Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հուլիսի 3-ին գործարկեց Երեւան-Հուրգադա ուղղությամբ առաջին առեւտրային չվերթը, իսկ հուլիսի 5-ին՝ երկրորդ՝ Երեւան-Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթը։