Օգոստոսի 19- ին Բրյուսելում հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
«Այսօր Բրյուսելում բովանդակալից եւ արդյունավետ քննարկումներ անցկացրինք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների եւ Եվրամիության ներգրավվածության վերաբերյալ»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որի միջնորդությամբ էլ տեղի է ունեցել հանդիպումը:
Գրիգորյանի եւ Հաջիեւի նախորդ հանդիպումը կրկին Բրյուսելում՝ կրկին Կլաարի միջնորդությամբ տեղի էր ունեցել մայիսի 2-ին։
ՀՀ ԱԽ քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի օգնականի՝ հունիսի 27-28-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել էր: