Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել:
Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022-ի հունվար-հուլիսին Վրաստանը վաճառել է 64,780 միլիոն դոլարի էլեկտրաէներգիա, եւ նախորդ տարվա համեմատ աճը եղել է 337,3 %։
Ըստ այդմ՝ այս տարի էլեկտրաէներգիան ընդգրկվել է տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում։
Ինչ վերաբերում է արտահանվող երկրներին, ապա 2022-ի 7-րդ ամսում Վրաստանն ամենաշատ՝ 60,229 միլիոն դոլար արժողության էլեկտրաէներգիա է վաճառել Թուրքիային, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 3,980 միլիոն դոլարի, երրորդում՝ Ադրբեջանը՝ 569,700 դոլարի։
Նշենք, որ երբեւէ այսքան մեծ ծավալի էլեկտրաէներգիա Վրաստանը չի վաճառել։