Մարինե Ավագյան. «Երբ տասնութս լրացավ, փախցրեց, տարավ Ուխտաձոր: Երջանիկ էինք»:
«Պատերազմի ընթացքում ամուսինս զբաղվում էր զենքի տեղափոխմամբ: Հոկտեմբերի 14-ին հետը խոսեցի, երեկոյան դեպքը եղավ»:
«Փոքր տղաս այդ ժամանակ քառասուն օրական էր»:
«Անգամ լուսանկար չունենք, որտեղ չորսով լինենք` ես, ամուսինս ու մեր երկու տղաները»:
«Հարեւաններով հավաքված էինք, լուրերին էինք հետեւում, եկան, ասացին` շտապ պետք է հեռանաք: Անգամ երեխաների փաստաթղթերը չհասցրի վերցնել»:
«Ես չէի ուզում գնալ: Ամուսինս զանգեց, ասաց` էրեխեքին վերցրո՛ւ ու գնա՛»:
Փոքրիկ Ալեքսն արդեն երկու տարեկան է, Արտյոմը` չորս:
63-ամյա Բորիս Ավագյանը դեռ որդուն կորցնելուց առաջ է ծանր ճակատագիր ունեցել: Սասունը ինը տարեկան է եղել, երբ մահացել է մայրը:
Բորիսը երկրորդ անգամ է ամուսնացել: Մի քանի տարի անց մահացել է նաեւ երկրորդ կինը:
«Ամուսինս նախ ծառայում էր խաղաղապահ զորքերում, հետո ծառայության անցավ Ֆիզուլիում: Շատ ծանր աշխատանք էր,
անընդհատ վտանգավոր ճանապարհներին էր: Արդեն աշխատանքից ազատման դիմում էր գրել, մտածում էինք, որ մեր տնտեսությամբ,
հող մշակելով կզբաղվի, բայց պատերազմը սկսվեց»:
«Մինչեւ հիմա ամուսնուս հետ եղած երկու հոգին անհետ կորած են»:
«Բոլորն ասում են` համակերպվի՛ր, բայց չեմ կարողանում: Երեխաներս ու նրանց նկատմամբ պարտավորություններս են ինձ ուժ տալիս»:
«Հիմա փորձում եմ ամեն ինչ անել, որ երեխաներս նորմալ կյանք ունենան»:
«Այստեղ պետք է մնամ ու ապրեմ: Գնալու տեղ չունեմ»:
«Նոր պատերազմ չպետք է լինի: Եթե պատերազմ լինի, երկու երեխաներիս հետ ի՞նչ եմ անելու»:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։