«Ռոսավիացիա»-ից հայտնել են, որ Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչեւ օգոստոսի 29-ը։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստի օդանավակայաններ։
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից: