ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հանձնառու է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը եւ պահպանում է նրա հետ դիվանագիտական կապուղիները:
«Երկխոսությունն ԱՄՆ-ի հետ երբեք չի դադարել, մենք այն անցկացնում են մշտական հիմքի վրա»,- շեշտել է ռուս դիվանագետը։
Ռյաբկովը հավելել է, որ Մոսկվան կողմնակից է դեսպանությունների մակարդակով հաղորդակցությանը հեռախոսային շփումների միջոցով։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է նաեւ, որ դիվանագիտության դերը, ցավոք, ներկայում ոչ պատշաճ մակարդակի վրա է:
«Այն հանգամանքները, որոնցում այժմ գտնվում ենք, եւ Վաշինգտոնի դինամիկան, Ռուսաստանին պատժելու նրա ցանկությունը անհաջողության կմատնվեն, եւ ոչինչ չի փոխի: Միշտ մարտնչում ենք ավելի արդարացի աշխարհի համար»,- ընդգծել է Ռյաբկովը։