ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Սիրիան Իսրայելից պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը եւ դադարեցնել հարվածներ հասցնել այդ տարածքում։
Սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ Լավրովը վճռականորեն դատապարտել է Իսրայելի՝ Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելու վտանգավոր գործելաոճը։
«Ներառյալ բավականին տագնապալի դրվագը, երբ հունիսի 10–ին գրոհում էին Դամասկոսի միջազգային օդանավակայանը։ Հետագայում նաեւ հարվածներ են հասցվել Տարտուս նավահանգստին»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան եւ Դամասկոսն Իսրայելից պահանջում են հարգել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը: