Ըստ ամերիկյան Associated press գործակալության՝ ԱՄՆ–ը Ուկրաինայի Անկախության օրվա առիթով հայտարարելու է Կիեւին 3 միլիարդ դոլար ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին։
Գործակալության տվյալներով` Կիեւին տրամադրվելիք օգնության նոր փաթեթը նախատեսված է երկարաժամկետ հեռանկարի համար եւ ուղղված է ուկրաինական զորքերի պատրաստմանն ու սպառազինմանը, որպեսզի նրանք եւս մի քանի տարի ի վիճակի լինեն մարտական գործողություններ իրականացնելու։
Միջոցները կուղղվեն Կիեւին դրոններ եւ սպառազինություն մատակարարելու պայմանագրերին, որը կարող է մարտի դաշտում հայտնվել 1-2 տարի անց։
Ուկրաինան օգոստոսի 24-ին նշելու է Անկախության օրը։ 1991 թվականի այդ օրը ՈւԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց հանրապետության անկախության հռչակման ակտը։