ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները կբարձրանան։
Ըստ այդմ՝ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կսահմանվի 21 հազար դրամ՝ նախկինում սահմանված 18 հազար դրամի փոխարեն, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 20 հազար դրամ՝ նախկինում սահմանված 18 հազար դրամի փոխարեն, նվազագույն կենսաթոշակի չափը՝ 30 հազար 500 դրամ՝ նախկինում սահմանված 28 հազար 600 դրամի փոխարեն։
Բազային կենսաթոշակը կավելանա շուրջ 17%-ով, իսկ 2023 -ի հուլիսի 1-ից կենսաթոշակը միջինում կբարձրանա եւս 7%-ով։