«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն օգոստոսի 24-ին Ստամբուլում հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։
Զապարոժիեի ԱԷԿ-ի՝ ուկրաինական կողմից չդադարող գնդակոծությունների եւ Կուրսկի ԱԷԿ–ի նկատմամբ սադրիչ գործողությունների լույսի ներքո ռուսական կողմը շեշտը դրել է Ռուսաստանում եւ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրների վրա»,-ասված է «Ռոսատոմ»-ի տարածած հաղորդագրության մեջ։
Այդ առիթով ռուսական կոմն ընդգծել է, որ միջուկային օբյեկտների անվտանգությունը, որտեղ էլ դրանք գտնվեն, մշտապես եղել է եւ մնում է Ռուսաստանի բացարձակ առաջնահերթությունը։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, որ Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ում ծանր սպառազինություն չի տեղադրում եւ կայանը չի օգտագործում ռազմական նպատակներով։
Նա շեշտել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին տրամադրել լուսանկարներ, որոնցում երեւում է, որ զենք, առավել եւս` ծանր սպառազինություն չկա կայանի տարածքում:
Մոսկվան հարձակումներ է ծրագրում Ուկրաինայի կառավարական օբյեկտների վրա
Նախօրեին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինան հայտարարել էր, որ Ռուսաստանը ռմբակոծել է Զապորոժիեի շրջանը, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը:
Տարածաշրջանի նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն տելեգրամյան գրառման մեջ նշել է, որ գիշերվա ընթացքում առնվազն չորս մարդ է վիրավորվել։
Միացյալ Նահանգները նախազգուշացրել էր, որ Ուկրաինայի Անկախության օրվան ընդառաջ Մոսկվան հարձակումներ է ծրագրում այդ երկրի ենթակառուցվածքների եւ կառավարական օբյեկտների վրա:
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ռուսական ուժերը շարունակում են հրթիռներ եւ հրետանային արկեր արձակել Զապորոժիեի ատոմակայանին մոտ գտնվող ուկրաինական քաղաքների՝ Նիկոպոլի, Կրիվոյ Ռոգի եւ Սինելնիկովոյի վրա: Ռուսաստանը Զապորոժիեի ատոմակայանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ից նիստ էր պահանջում։
Ուկրաինայի իշխանություններն Կիեւում արգելել են տոնի առթիվ հանրային միջոցառումները՝ նկատի ունենալով հարձակման բարձր սպառնալիքը։