Ըստ Իսրայելի էներգետիկայի նախարարության հաշվետվության՝ 2022-ի առաջին կիսամյակում գազի արդյունահանումն Իսրայելում տարեկան հաշվարկով ավելացել է 22%-ով եւ հասել 10,85 միլիարդ խորանարդ մետրի։ Երկիրը մտադիր է մեծացնել գազի արտահանումը Եվրոպա:
Ընդհանուր ծավալի մեծ մասը բաժին է ընկել Միջերկրական ծովի արեւելքում գտնվող Թամար եւ Լեւիաֆան հանքավայրերից արդյունահանմանը: Գազի արտահանումն Իսրայելի հարեւան երկրներ առաջին կիսամյակում կտրուկ ավելացել է 35%-ով՝ հասնելով 4,59 միլիարդ խորանարդ մետրի: Հունիսին Իսրայելը հուշագիր է ստորագրել Եգիպտոսի եւ Եվրամիության հետ, ինչը նպատակաուղղված է գազի տարածաշրջանային արդյունահանմանը եւ դրա արտահանման մեծացմանը:
Ըստ կողմերի պայմանավորվածոթյան՝ իսրայելական գազը մատակարարվելու է Եգիպտոս, որին արդեն բաժին է ընկնում երկրից մատակարարումների զգալի մասը, իսկ հետո էներգապաշարը վերաարտահանվելու է Եվրամիության երկրներ: Նախնական փուլում Իսրայելից գազի արդյունահանումները աննշան կլինեն: Սակայն համագործակցությունն աճի ներուժ ունի Իսրայելում արդյունահանման մեծացման համեմատ: Մինչդեռ ռոյալթիների չափը, որոնք արդյունահանող ընկերություններըի վճարում են հօգուտ պետության, առաջին կիսամյակում ավելացել է 1,5 անգամ եւ հասել 829 միլիոն շեքելի (253 միլիոն դոլար)։