Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական BFM TV-ի եթերում հայտարարել է «առատության շրջանի» ավարտի մասին եւ կոչ արել պատրաստվելու ճգնաժամի տնտեսական հետեւանքներին:
«Փաստորեն այն, ինչի միջով անցնում ենք, կարելի է համարել առատության շրջանի ավարտ: Ստիպված ենք լինելու առերեսվել տնտեսական հետեւանքների: Մենք խոսում ենք այնպիսի ապրանքների եւ տեխնոլոգիաների մասին, որոնք, թվում էր, միշտ հասանելի կլինեն մեզ»,- ասել է Մակրոնը Ֆրանսիայի Նախարարների խորհրդի առաջին նիստի բացման ժամանակ։
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ուկրաինական հակամարտությունից եւ երաշտի ու հրդեհների պատճառով հրահրված կլիմայական ճգնաժամից հետո ֆրանսիացիները կրկին բախվելու են այս կամ այն ապրանքի եւ տեխնոլոգիական պակասի հետ։
Անդրադառնալով Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակին՝ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ «ազատությունն ունի իր գինը, որը երբեմն զոհեր է պահանջում»։