ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից hայտնել են, որ Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում։
Հուլիսի վերջին ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Երեւանն ու Բաքուն բանակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ:
Եվրամիության նախագահ Շառլ Միշելն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ Փաշինյանն ու Ալիեւը Բրյուսելում նոր հանդիպում կանցկացնեն՝ այդպես էլ հստակ ամսաթիվ չհայտնելով։