ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը կավելանա 137 հազարով՝ հասնելով 1,15 միլիոնի:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել 2 միլիոն 39 հազար 758 միավոր, ներառյալ 1 միլիոն 150 հազար 628 զինծառայող»,- ասված է Պուտինի հրամանագրում:
Որոշումն իրականացնելու համար ՌԴ պաշտպանության նախարարությանը բյուջետային հատկացումներ կարվեն։