Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները կհանդիպեն Մոսկվայում օգոստոսի 30-ին։
Սա Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի ղեկավարած հանձնաժողովների երկրորդ հանդիպումն է։
Գրիգորյանն ու Մուստաֆաեւն առաջին անգամ հանդիպել են մայիսի 24-ին։