Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Կալիֆոռնիայի իշխանությունները որոշում են ընդունել 2035 թվականից հետո նահանգում արգելել բենզինով ու գազով աշխատող շարժիչներով նոր ավտոմեքենաների վաճառքը։
Կարգավորումն ուժի մեջ է մտնելու աստիճանաբար. 2026-ին նահանգում վաճառվող նոր ավտոմեքենաների առնվազն 35%-ը պետք է լինեն էլեկտրական, հիբրիդային կամ ջրածնի հիմքով աշխատող շարժիչներով։ Այնուհետեւ՝ 2030-ին վաճառվող նման նոր ավտոմեքենաների համամասնությունը պետք է կազմի ընդհանուրի առնվազն 68%-ը, իսկ 2035-ից Կալիֆոռնիայում վաճառվող բոլոր նոր ավտոմեքենաները պետք է այդպիսին լինեն։
Նահանգային իշխանությունները հայտնել են, որ այս քայլի նպատակն է հնարավորինս շուտ հասնել մթնոլորտ «զրո արտանետումների» վիճակին։
Կալիֆոռնիան ԱՄՆ ամենաբնակեցված նահանգն է եւ աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը։