Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թուրքիայի ԱԳՆ-ն տարածած հայտարարությունում հույս է հայտնել, որ Լաչինի (Բերձոր), Զաբուխի (Աղավնո) եւ Սուսի վերադարձն Ադրբեջանին կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը: Ըստ պաշտոնական Անկարայի՝ ողջունելի է, որ 2020-ի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության շրջանակում Լաչին ավանը, Զաբուխ ու Սուս գյուղերը վերադարձվել են Ադրբեջանին։
«Հուսով ենք, որ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ այդ կարեւոր քայլը կնպաստի տարածաշրջանային եւ ադրբեջանա-հայկական հարաբերությունների բարելավմանը»,- ասված է հայտարարությունում։
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաեւ նշել է, որ Անկարան մինչ օրս պաշտպանել է եւ հետագայում էլ պաշտպանելու է եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: